
Ինքնախեղմшն ու ինքնավնաuման հարյուրավոր դեպքեր ՔԿՀ-ներում. պաշտոնական տվյալներ
Անցած տարվա ընթացքում ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 12 դեպք։ 6 դատապարտյալի և 6 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ։ Տվյալները տրամադրել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ ի պատասխան Panorama.am-ի հարցման։
2025 թվականի հունվարի 24-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 4 դեպք. 1 դատապարտյալի և 1 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, 1 դատապարտյալ և 1 կալանավորված անձ ինքնասպանություն են գործել։
«Հարկ է նշել նաև, որ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ։ Վարույթի ընթացքում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները կցվում են քրեական վարույթին, հետևաբար մահվան, այդ թվում նաև ինքնասպանության դեպքով, վարույթների ընթացքի (դրանց պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների) վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթ իրականացնող մարմինը»,- նշեցին քրեակատարողական ծառայությունից։
2024 թվականի ընթացքում արձանագրվել է 205 անձի կողմից կատարված ինքնավնասման կամ ինքնախեղման 626 դեպք (որում ներառված է նաև 101դեպք, երբ ազատությունից զրկված անձի կողմից կատարվել է ինքնավնասում կատարելու բանավոր հայտարարություն (օրինակ՝ թուք կամ այլ նյութ ներարկելու, որևէ առարկա կուլ տալու վերաբերյալ))։ Ինքնավնասման կամ ինքնախեղման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են հետևյալ աղյուսակում՝
2025 թվականի հունվարի 24-ի դրությամբ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 15 անձի կողմից կատարված ինքնավնասման 17 դեպք։
Այս տարվա հունվարի 24-ի դրությամբ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 անձի կողմից հացադուլ հայտարարելու 21 դեպք, որոնց վերաբերյալ ազատությունից զրկված անձանց կողմից որպես պատճառ նշվել է՝
Հարակից հրապարակումներ`
- Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
- ՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթով
- ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
- Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
- Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժնում․ Փաստաբան
- Արդեն 15 օր Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանը․ Ժաննա Ալեքսանյան