
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, երկարացրել է Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։
Քրեական գործը դատարանում է 2023թ․-ից, գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի, գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա»՝ ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Այս տեմպով Միքայել Արզումանյանի գործի քննությունը կտևի 13 տարի
- Եթե Միքայել Արզումանյանը չգար Հայաստան, հիմա որտե՞ղ կլիներ. Հարց «Իմնեմնիմի» եթերում
- Կալանավորված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի
- Միքայել Արզումանյան. Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար
- Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան