Քաղաքական 15:25 29/01/2025 Հայաստան

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կասեցումը սառը ցնցուղ էր քաղհասարակության համար ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարում. Շուշան Դոյդոյան

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո հնչեցրած հայտարարություններն ԻԱԿ հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանի մոտ թողել էին տպավորություն՝  քաղհասարակությունը մտնում է մի շրջան, որը շատ նման է քովիդյան ժամանակահատվածին։

ԱՄՆ 47-րդ նախագահի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի սառեցման մասին կարգադրության հետևանքով Հայաստանում առաջին տուժածներից է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

Հունվարի 30-ին կենտրոնի կողմից պլանավորված «Զրպարտություն և վիրավորանք. Մեդիա ոլորտի խնդիրները»  թեմայով աշխատանքային քննարկումը չեղարկվեց։

«Միջոցառումն իրականացվում էր ԱՄն ՄԶԳ աջակցությամբ, սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի հրամանագրով ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը ժամանակավորապես սառեցվել են»,-չեղարկման պատճառի մասին  հայտնել էր կենտրոնը։

«Այս իրավիճակը լիարժեքորեն կարող եմ համեմատել Քովիդի բերած փոփոխությունների հետ՝ քաղհասարակության վրա ունեցած ահռելի ազդեցությամբ։ ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրեր է իրականացնում մոտ 100 երկրում ավելի քան 50 մլրդ դոլար գումարի շրջանակում, հիմա այդ բոլոր ծրագրերը սառեցվել են, կասեցվել են 90 օր ժամկետով։ Բավականին անորոշ վիճակ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով, գործակալության կողմից ֆինանսավորվող ու իրականցվող ծրագրերի կասեցման հետևանքով տուժել է ոչ միայն քաղհասարակությունը, այլև այդ ծրագրերի միլիոնավոր շահառուներ, որոնք օգուտ էին ստանում դրանց իրականացումից։

Միաժամանակ Կենտրոնի հիմնադիրը խնդիրը դիտարկում  է որպես հնարավորություն, կարծում է՝ քաղհասարակությունը պետք է մոբիլիզացնի իր ջանքերը՝  իր կայունությունն ապահոող միջոցներ հայթայթելու, միջոցների դիվերսիֆիկացա իրականացնելու համար։

«Իհարկե, մենք այլընտրանքային միջոցներ դիտարկում ենք, տարբեր քայլեր ձեռնարկում ենք,  դրանց մասին էլ կիրազեկենք, բայց հիմա բարդ իրավիճակ է, քանի որ չի եղել նախապատրաստական փուլ, չեն նախորդել կոնսուլտացիաներ։ Որոշումը եղել է սառը ցնցուղ քաղհասարակության համար ոչ միայն Հաաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բոլորն են անակնկալի եկել»,-ասաց նա։
 
Հիմա ողջ աշխարհում իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կասեցման ազդեցության, հետևանքների գնահատում հարցումների ու վերլուծությունների միջոցով։ Իսկ մինչ այդ Շ. Դոյդոյանն իր ղեկավարած կենտրոնի օրինակով նշում է, ծրագրերի կասեցումը խիստ բացասական ազդեցություն է ունենալու թե հասարակական կազմակերպությունների, թե ազատ գործող լրատվամիջոցների համար, որոնք հիմնական ֆինանսական աջակցություն ստանում էին ԱՄՆ կառավարությունից։

«Այդ ցնցումները ֆինանսական անկախ միջոցներ չունեցող ազատ մամուլի միջոցներին  կարող են կանգնեցնել տնտեսական լուրջ խնդիրների առջև»,-ասաց տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը։

Ստեղծված իրավիճակը, նրա խոսքով,  ցույց տվեց, թե որքան   անկայուն ու անպաշտպան է նաև քաղհասարակությունը, որն իր առաքելության իրականացման համար դոնորների, ֆինանսական կազմակերպությունների աջակցության կարիք ունի։

«Բացասական հետևանքները, ինչպես նշեցի, բազմաթիվ են, բայց կարծում եմ, պետք է դրանից անցում կատարենք հնարավորություններին, հասկանանք, թե ինչ նոր հնարավորություններ, այլընտրանքներ կան մեր խոսքը, ուղերձը հասարակությանը փոխանցելու համար»,-նշեց ԻԱԿ հիմնադիրը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատավածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}