
Մի քիչ խորհրդավոր, մի քիչ առեղծվածային. Հրապարակվել են ԱՄՆ առաջին տիկնոջ պաշտոնական լուսանկարները
Սպիտակ տունը հրապարակել է Մելանյա Թրամփի պաշտոնական լուսանկարները։
«Մի քիչ խորհրդավոր, մի քիչ առեղծվածային և մի քիչ անբացատրելի»,-այսպես է բնութագրել դրանք BBC-ն։
Լուսանկարնրեն արվել են Սպիտակ տանը Թրամփի երդմնակալությունից մեկ օր անց։ Մելանյա Թրամփը կրում է մուգ կոստյում և սպիտակ վերնաշապիկ։ Լուսանկարներն արել է բելգիացի լուսանկարիչ Ռեժին Մահոն, ով ավելի քան 20 տարի լուսանկարում է Թրամփի ընտանիքի անդամներին։ Հենց նա է 2017-ին Մելանյային լուսանկարել որպես առաջին տիկին։