
«Տիգրան Համբալիչը» 2024 թ.-ին հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը կկազմի միջինում 144 դրամ, 2025 թ.-ի հունվարին ասում է կկազմի 150 դրամ. Ղազարյան
Հասարակական –քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆոյսբուքում գվրում է.
«Երբ ծաղրի առարկաները ծաղրում են մարդկանց
Երևանցիների կողմից չընտրված և նրանց կամքին հակառակ Երևանի քաղաքապետի պաշտոնում հայտնված «Տիգրան Համբալիչը» 2024 թվականի դեկտեմբերին հայտարարում էր, որ իրենց որոշումների հետևանքով Երևանի տրանսպորտի ուղեվարձը 100 դրամի փոխարեն կկազմի միջինում 144 դրամ։ 2025 թվականի հունվարին նա հայտարարում է, որ հանրային ճնշման հետևանքով, ստիպված են եղել գնալ «զիջումների» ինչի հետևանքով այն կավելացնի ևս 6 դրամով և կկազմի 150 դրամ։
Սա կարող է հնարավոր լինել միայն այն դեպքում, երբ խելացի մարդիկ թույլատրեն, որ հիմարներին իրենց հիմարի տեղ դնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- Մեր քաղաքական ընդդիմադիրները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ. Տիգրան Ավինյան
- 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան