
Բոյկոտեք, չվճարեք տրանսպորտի որևէ սակագին, Ավինյանն ու տեղակալները մոլորեցնում են բնակչությանը. «Հայաքվե»
«Բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ հանրային տրանսպորտի սակագնային ամբողջ քաղաքականությունն ի սկզբանե անհիմն էր, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն ու նրա տեղակալները մոլորություն մեջ էին գցում մեր բնակչությանը»,- հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ նրանք չունեն որևէ հստակ հաշվարկ, ու այս ամենը վերածել են առևտրի առարկայի, ինչը խիստ դատապարտելի է։
«Բոյկոտի գործողությունները պետք է շարունակվեն»,- ընդգծեց Չալաբյանը։
«Հայաքվե» նախաձեռնության անդամները կոչ են անում բոյկոտել, քանի որ քաղաքապետարանի ներկայացրած սակագինը հիմնավորված չէ։
«Կոչ ենք անում քաղաքացիներին՝ հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում չվճարել, իսկ չվճարելու համար տույժի ենթարկվելու դեպքում տույժի կտրոնով ներկայանալ «Հայաքվեի» գրասենյակ, կստանան դրամական փոխհատուցում։
Մենք շարունակում ենք բոյկոտի գործողությունները»,- ասաց նախաձեռնության իրավաբան Արամ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտի սակագնի հետ կապված ինչ փոփոխություններ են քննարկվելու ավագանու արտահերթ նիստում
- Հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով. ՔՊ խմբակցության ղեկավար
- Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- Կոչ ենք անում բոյկոտել թանկացումները, տրանսպորտի գինը չպետք է լինի ոչ ավելի, քան 100 դրամը․ Թևանյան
- 150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին
- Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
- Թևանյան. Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները