
Guardian. Թրամփի հրամանի պատճառով ՄԱԿ-ը կրճատում է մարդասիրական օգնության ծրագրերը
ՄԱԿ-ի գործակալությունները կրճատում են մարդասիրական օգնության միջազգային ծրագրերը այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է օգնությունն այլ երկրներին։ Այս մասին գրում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ֆիլիպո Գրանդիի նամակը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնել զարգացման օժանդակությունն այլ երկրներին՝ գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
«Գրանդի... նամակ է ուղարկել անձնակազմին՝ պատվիրելով անհապաղ սահմանափակել ծախսերը, ներառյալ մատակարարման նոր պատվերները, բացառությամբ արտակարգ իրավիճակների, 90 օրով հետաձգել, սառեցնել աշխատանքի ընդունման և պայմանագրերի կնքումը, դադարեցնել բոլոր միջազգային ավիափոխոդրումները, քանի որ գործակալությունը փորձում է հարմարվել ԱՄՆ-ի ֆինանսավորման սառեցմանը»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթը գրում է, որ Վաշինգտոնի միջոցառումների պատճառով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության ծրագրերը դանդաղել են, և սկսվել են աշխատակիցների կրճատումները։
Հրատարակության համաձայն, 2024 թվականին ԱՄՆ-ը ՄԱԿ ՓԳՀ-ին հատկացրել է մոտ 2,49 միլիարդ դոլար, որը կազմել է գործակալության ընդհանուր բյուջեի հինգերորդ մասը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կասեցումը սառը ցնցուղ էր քաղհասարակության համար ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարում. Շուշան Դոյդոյան
- ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Politico
- Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները