
Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց ազատազրկման
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով մեղադրական վճիռը։ Դատարանը մեղավոր ճանաչեց Մամիկոն Ասլանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով առաջադրված մեղադրանքներում։ Որպես վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 4 տարի 4 ամիս ժամկետով, տուգանքը՝ 500,000 ՀՀ դրամի չափով, հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 տարի ժամկետով։
Հաշվակցելով Մ.Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։
Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը դատարանը թողել է անփոփոխ ՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք։
2 տարի 7 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո նա 10 մլն դրամ գրավի դիմացազատ էր արձակվել 2024 թվականի հուլիսի 16-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ծանր օրերը հաղթահարելու ենք նվիրյալների շնորհիվ. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
- Մամիկոն Ասլանյան. Ժպտում ենք ու անցնում առաջ
- Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ հաղթել է ՔՊ-ին. Մամիջանյան
- Մամիկոն Ասլանյան. Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչինչից չեմ վախեցել
- Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
- Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ օրենքով սահմանված կարգով Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձորի համայնքապետի պաշտոնը
- Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
- Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
- Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
- Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին