
Տրանսպորտի սակագնի հետ կապված ինչ փոփոխություններ են քննարկվելու ավագանու արտահերթ նիստում
Երևանի ավագանին հունվարի 31-ին արտահերթ նիստ է գումարելու։ Օրակարգում ընդամեն մեկ հարց է՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
Լրացումները, փոփոխությունները վերաբերում են Երևանում փետրվարի 1-ին տրանսպորտի փոխադրավարձի փաթեթներին ու սակագնին։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) Որոշման 1-ին կետի 12․1-ին ենթակետից հետո լրացնել նոր 12․2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.2) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 150 դրամ.».
2) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «2.1․ Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը ներառյալ սույն որոշման 1-ին կետի`
1) 1-ին ենթակետից մինչև 3-րդ ենթակետում նշված «30 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում․
2) 3-րդ ենթակետից մինչև 5-րդ ենթակետում, բացառությամբ 3․5-րդ և 4․5-րդ ենթակետերի, նշված «90 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 120 օրվա ընթացքում․
3) 5-րդ ենթակետից մինչև 7-րդ ենթակետում, բացառությամբ 5․5-րդ և 6․5-րդ ենթակետերի, նշված «365 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 395 օրվա ընթացքում:»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով լրացվող նոր 12․2-րդ ենթակետի դրույթները գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ»։
Հարակից հրապարակումներ`
- «Տիգրան Համբալիչը» 2024 թ.-ին հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը կկազմի միջինում 144 դրամ, 2025 թ.-ի հունվարին ասում է կկազմի 150 դրամ. Ղազարյան
- Հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով. ՔՊ խմբակցության ղեկավար
- Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- Կոչ ենք անում բոյկոտել թանկացումները, տրանսպորտի գինը չպետք է լինի ոչ ավելի, քան 100 դրամը․ Թևանյան
- Կառավարման ունակությունները «ֆանտաստիկ» են․ Պիպոյանը՝ ուղետոմսի 150 դրամ սահմանելու մասին
- 150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին
- Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
- Գրիգոր Երիցյան. Ռեժիմը խուճապի մեջ է: Տրանսպորտը չի՛ թանկանալու
- 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
- Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
- 33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
- Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
- ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
- Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան