
ԱԳՆ-ն վշտակցում է ԱՄՆ-ում զոհվածների ընտանիքներին
«Խորապես վշտացած ենք, Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր խլեց»։ Ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում հրապարակվախ ցավակցական խոսքում։
«Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ԱՄՆ ժողովրդին»,-նշված է ԱԳՆ հրապարակած խոսքում։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ռազմական Black Hawk ուղղաթիռը բախվել է Կանզասից թռչող ուղևորատար ինքնաթիռին, որում եղել է 64 մարդ։
Ենթադրվում է, որ բոլոր ուղևորները մահացել են։
American Airlines ավիաընկերության կործանված մարդատար ինքնաթիռում եղել են նաև ռուսական գեղասահքի դպրոցի ներկայացուցիչներ՝ գեղասահքի զույգերի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Ռուսաստանի հավաքականի անդամ Վադիմ Նաումովը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Շիշկովան և Նաումովը
- Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանը փակվել է 64 մարդ տեղափոխող ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի կործանումից հետո