
Մեր հարցերի պատասխանները միայն Աստված կտա․ անհետ կորածի հարազատ
44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ԱԺ-ում հանդիպեցին պաշտոնյաների հետ։
Ծնողները հանդիպումից դժգոհ են դուրս են եկել։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե արդյո՞ք ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Մեր հարցերի պատասխանները միայն Աստված կտա»,- հանդիպումից դուրս գալով ասաց ծնողներից մեկը։
Ծնողներից մեկն էլ հավելեց, որ պատկան մարմինները հավաստիացրել են՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Կոնստրուկտիվ քննարկում էր և բոլորիս համար կարևոր։ Այն տևեց հինգ ժամ և կունենա շարունակություն ։ Մենք անելիք ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ մեկ ամիս հետո կրկին պայմանավորվել են հանդիպել, երբ արդեն որոշ խնդիրներ լուծված կլինեն։