
Եթե մենք կարողանանք համոզել պարոն Թրամփին, ինքն էլ կկարողանա համոզել էրդողանին և Ալիևին.Կարո Փայլան
«Եթե մենք կարողանանք համոզել պարոն Թրամփին, թրամփն էլ կկարողանա համոզել էրդողանին և Ալիևին։ Էրդողանին որ բացի հայ-թուրքական սահմանը, հարաբերությւոնները կարգավորել, Ալիևին էլ զանգի ասի, որ ճանապարհները պետք է բացվեն և ինքն էլ կարող է օգտվել դրանից մինչև Եվրոպա, եթե չանի՝ պատիժներ կկիրառվեն»,- Factor TV-ի եթերում ասաց Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ ստամբուլահայ Կարո Փայլանը։
Ըստ Փայլանի՝ եթե Էրդողանը Բայդենից չէր վախենում, ապա Թրամփից վախենում է։
«Թրամփը սիրում է հարուստներին, իսկ Ամերիկայում հարուստ հայեր շատ կան, նրանք կարող են գնալ Թրամփին ասեն, որ կազմակերպի այս խաղաղության հաստատումը»,- ասաց Փայլանը։
Նա վստահեցրեց, որ թուրքիայում և նրա կառավարությունում չկա մարդ, ով դեմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը։
Փայլանի խոսքով, եթե սահմանը բացվի, երկու կողմից էլ զբոսաշրջիկները կարող են գնալ-գալ։
«Ես իմացա, որ ցորենի 95 %-ը Ռուսաստանից է գալիս, այսքան կախված լինելը լավ բան չէ։ Նույնը` գազի դեպքում։ Պետք է այս իրավիճակը մի փոքր փոխվի։ Եթե այս պայմանագիրը կնքվի, գազի 40 %-ն Ադրբեջանից կարող ենք առնել, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից։ Նույնն էլ ցորենը, կարող ենք 40 %-ը Թուրքիայից առնել, կամ ուրիշ երկրներից։ Մենք պետք է ազատ ու անկախ լինենք։ Ցավոք, մենք շատ զգացմունքային ենք, բայց քաղաքական գործիչը պետք է տեսնի վտանգներն ու առիթները»,- ասաց Փայլանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանին վռնդել են հայկական եկեղեցուց. «Հրապարակ»
- Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը․ Ավետիք Իշխանյան