
Պայմանավորվել ենք սահմանազատման հաջորդ փուլը սկսել ՀՀ-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ. Փաշինյան
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ու աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը Երևանում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հայտարարությունների ժամանակ։
Նա նշեց, որ Վրաստանի գործընկներերին տեղեկացրել է՝ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակներում:
«Այս համատեքստում ընդգծել եմ Հայաստանի կառավարության ներակայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարագացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, սպասում է Ադրբեջանի կառուցողական աշխատանքին:
Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ։
«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք նվիրավածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի սահմանի սահմանազատման գործընթացին. Միրզոյան
- Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
- Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
- Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ