
Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանը փակվել է 64 մարդ տեղափոխող ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի կործանումից հետո
Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանը, որտեղ ավիավթար է տեղիունեցել, փակ կլինի մինչև ուրբաթ առավոտ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA):
«Սպասվում է, որ օդանավակայանը կբացվի հունվարի 31-ին ժամը 05:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին),- ասվում է ավիացիոն կարգավորիչի հայտարարության մեջ:
Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ռազմական Black Hawk ուղղաթիռը բախվել է Կանզասից թռչող ուղևորատար ինքնաթիռին, որում եղել է 64 մարդ։
Այն կարող է դառնալ վերջինը 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենասարսափելի օդային աղետը։
Վերջին նման ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2009 թվականի փետրվարին, երբ մարդատար ինքնաթիռն ընկել էր Նյու Յորքի տներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 49 ուղևորներն ու անձնակազմի անդամները, ինչպես նաև տանը գտնվող մեկ մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Ալյասկայում ամերիկյան F-35 է կործանվել
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին