
Տեսնում ենք պարզեցված ընթացակարգեր, որոնց կիրառման դեպքում և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել. Միրզոյան
«Հայաստանի դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին, ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը»,- Երևանում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա փոխանցմամբ, վստահ են, որ այն պայմաններով և ձևով, որով տեսնում են այդ ապաշրջափակումը, իրականում տնտեսական և ոչ միայն, օգուտներ կբերի ողջ տարածարջանին, Հարավային Կովկասին՝ Ադրբեջանին, Հայաստանին, նաև Վրաստանին։
«21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների հեշտացումների դար է և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների։
Մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ կապաշրջափակվեն տրանսպորտային ենթակառուցվածքներ, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
- Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանին արված նոր առաջարկը՝ մաքսային ընթացակարգերի պարզեցումը. ԱԳՆ պարզաբանումը