
«Ազգային առաջընթաց»-ը չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի իշխանությունների հրավիրած
ֆիկտիվ նիստին: Նման հայտարարություն է տարածել խմբակցությունը.
«Սիրելի' երևանցիներ,
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների իշխող կոալիցիան, լեգիտիմության բացակայության պայմաններում հաշվի չնստելով ընդդիմադիր խմբակցությունների կարծիքի հետ, շարունակում է մեր քաղաքի և երևանցիների համար վնասակար որոշումների ընդունումը։
Ավելին, անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»֊ով։
Մերժելով իշխանության հետզհետե լկտիացող ոճը, քաղաքացիներից գումար կորզելու անհիմն որոշումները՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31֊ին հրավիրվող արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը։
Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին ՉԱՊԱՀՈՎԵԼ ՔՎՈՐՈՒՄ՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից»։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով. ՔՊ խմբակցության ղեկավար
- Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- 150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին