
Եթե առողջապահության ոլորտում խնդիրներ չլինեին, ապա ինչո՞ւ պետք է ռազմավարություն գրեինք. Անահիտ Ավանեսյան
«Մենք՝ մանավանդ մեր իշխանությունը, երբևէ որևէ բան թաքցնելու խնդիր չենք դրել և չի դնում, հակառակը նա թափանցիկ քննարկում է բոլոր խնդիրները»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը թե կառավարությունը թաքցնում է խնդիրները և ՔՊ-ական պատգամավոր վահագն Ալեքսանյանն է բարձրաձայնում առողջապահության ոլորտի խնդիրները՝ պետբյուջեից ֆինանսավորված բուժօգնության դիմաց քաղաքացուց կրկին գումար վերցնելը։
Նա հայտարարեց, թե իշխանություններն առաջինն ենք մատնանշում բոլոր այն խնդիրները, այդ թվում նաև առողջապահության համակարգում և ռազմավարությունը, բոլոր մյուս միջոցներն ուղղված են, որ բոլոր այդ խնդիրները լուծեն։
«Եթե խնդիրներ չլինեին, ապա ինչո՞ւ պետք է ռազմավարություն գրեինք և ամեն օր տքնաջան աշխատեինք, որ մեր համակարգը դառնա էլ ավելի արդյունավետ ու թափանցիկ»,-ասաց Ավանեսյանը՝ և հավելեց, թե ոլորտի աշխատանքի գնահատականը առողջապահական թվերն են, որոնք 2024 թվականի համար դեռ չեն ամփոփվել։
Պատասխանելով ջրծաղիկի դեմ բերված պատվաստանյութի խմբաքանակի՝ պահեստներում հնանալու դեպքի մասին հարցին՝ Ավանեսյանն ասաց, թե նախարարությունը շատ խիստ, մանրակրկիտ փորձաքննում է բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը և ընդունում է դրանք՝ միայն լիարժեք վստահ լինելով, որ տեխնիկական բնութագրում գրված բոլոր պայմանները պահպանվել են։
Նա անհիմն անվանեց պատվաստանյութերի վերաբերյալ նման եզրահանգումները:
Ավանեսյանը վստահեցրեց, որ ջրծաղիկի մասով վտանգավոր բռնկումային իրավիճակ չկա:
«Ամեն տարի էլ ջրծաղիկի բռնկման դեպքեր ունենում ենք։ Մեր քաղաքականությունն ուղղված է, որ պատվաստումների միջոցով կանխարգելենք այս հիվանդությունը, որն իրականում վնասում է առողջությունը, ազդում է աշխատունակության վրա։
Այս տարվանից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
- Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
- Հայաստանում մոլեգնում է ջրծաղիկը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան