
Մենք նվիրավածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի սահմանի սահմանազատման գործընթացին. Միրզոյան
«Հայաստանը պատրաստ է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, նաև մյուս ուղղություններով վերջնականացանել Ադրբեջանի հետ հարաբեությունների կարգավորման գործընթացը»,- Երևանում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը նույնն է. «Մենք նվիրված ենք, հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին։ Դա վերաբերում է թե խաղաղության պայմանագրին, թե տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե սահմանազատմանը։ Գիտեք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում ևս ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կան։
Նույն հավատամքն ու նվիրավածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի սահմանի սահմանազատման գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»։