
Թրամփն հայտնել է, թե կապի մեջ է Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ն արդեն «շփվում է» Ռուսաստանի հետ՝ կապված Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով զոհվածների հետ և կօգնի նրանց դիերն ուղարկել Ռուսաստան։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ հինգշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք արդեն կապի մեջ ենք Ռուսաստանի հետ, և պատասխանն է՝ այո, մենք կաջակցենք», - ասել է Թրամփը ճեպազրույցում՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կօգնի Ռուսաստան դիեր տեղափոխել՝ հաշվի առնելով, որ ներկայումս ուղիղ օդային կապ չկա երկրների միջև։
Միաժամանակ նա ասել է, որ այդ թեման չի քննարկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Շիշկովան և Նաումովը
- Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանը փակվել է 64 մարդ տեղափոխող ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի կործանումից հետո