
Լեմկինի ինստիտուտ. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դրանք համահունչ են թուրքական ժխտողական նարատիվներին
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են թուրքական ժխտողական նարատիվներին։
«Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, հայ ու ազգությամբ այլ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակներ տևած պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ վերջերս իրականացված ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում»,-ասված է ինստիտուտի հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշել են, որ անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի խումբ սփյուռքահայերի հետ Շվեյցարիայում և, օգտագործելով իրեն բնորոշ հանելուկային լեզու, կարծես կասկածի տակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատված պատմական եղելությունը։
Ընդգծվում է, որ նման հայտարարություն հնչում է երեք ամիս այն բանից հետո, երբ ԱԳ նախարարությունը որոշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։
«Մենք այս հայտարարություններն ու որոշումները դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում իր թշնամական հարևանների նկատմամբ Հայաստանի դիվանագիտական և ռազմական թուլության հետևանք»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները. Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդ
- Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
- Փաշինյանը կրկնում է Ցեղաuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքիան
- Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել. Oragir.news
- Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
- Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան