
Խոշոր վթար Սյունիքի Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 30-ին, ժամը 16:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1980 թ․) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին պատգարակով մոտեցրել շտպօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»։