
Ամո՛թ։ Երևանի կենտրոնական հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ».ՌՀԱԿ
Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել.
«Ամո՛թ։ Երևանի կենտրոնական հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ» (Ղարաբաղ): Իսկ ո՞ւր է մեր քաջարի ոստիկանները։ Թե՞ Եռաբլուրում կարող է ծեծել միայն մեր զոհված զինվորների մայրերին։
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ Բաքվի նույն հայ երիտասարդների խմբի հետ, եթե հայերեն երգ երգեին, թեկուզ դա հայրենասիրական չլիներ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։
Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված տականքները, որ ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց այդքան լկտի ու ցինիկ են պահում։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատորեն գալիս Հայաստան և իրենց այդքան լկտիաբար պահում. մերթ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ»-ի տարբերանշանն են ցույց տալիս, մերթ Երևանի կենտրոնում ադրբեջանական «Ղարաբաղ» երգն են երգում իրենց ադրբեջաներենով։ Հայեր Հայաստանում, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչու եք լռում, ինչու եք հանդուրժում այս դավաճան ու կոռումպացված իշխանությունների բոլոր չարաշահումները։ Մինչև ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։ Խայտառակություն»։
Հարակից հրապարակումներ`
- Հավատի մասին չի խոսքը, ադրբեջանցիները պետք է հետ գնան. Սյունիքի մարզպետ
- Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը