
Վրաստանը Պատվո շքանշաններ է շնորհել Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող անվտանգության ոլորտի պաշտոնյաներին
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Պատվո շքանշանով է պարգևատրել հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչներին, որոնց դեմ արևմտյան որոշ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ցույցերը ճնշելու պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ուժեղ վրացական ոստիկանությունը ուժեղ և ինքնիշխան պետության խորհրդանիշն է, երկրում անկասկած կարգուկանոն պահպանելու երաշխիք: Ոստիկանության համազգեստ և ուսադիր կրելը այն արժանի մարդկանց ճակատագիրն է, ովքեր պատրաստ են առանց մտածելու զոհաբերության՝ հանուն ուրիշներին փրկելու»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Կավելաշվիլին մրցանակաբաշխության ժամանակ։
Նախագահի որոշմամբ մրցանակներ են ստացել Վրաստանի փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, նրա տեղակալներ Շալվա Բեդոիձեն, Իոսիֆ Չելիձեն, Գիորգի Բուտխուզին և Ալեքսանդր Դարախվելիձեն։ Պատվո շքանշան են հանձնվել նաև ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին, Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն Սուլխան Թամազաշվիլիին, պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեին, Կենտրոնական քրեական ոստիկանության տնօրենի Թեյմուրազ Կուպատաձեին և գերատեսչության այլ ներկայացուցիչների։
Անվտանգության ուժերի պարգևատրման նախաձեռնողները եղել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
- Վրաստանի ԱԳ նախարարը Երևանում հիշատակեց «Ռուսաստանից եկող մարտահրավերները»
- Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ