
Վրաստանի ԱԳ նախարարը Երևանում հիշատակեց «Ռուսաստանից եկող մարտահրավերները»
«Հայ-վրացական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»,-հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, ռազմավարական գործընկերությունը հիմնված է այն բարեկամության, դարեր շարունակ ունեցած մեր սերտ համագործկացության վրա, մեր երկրներին ու ազգերին կապող հիմքերն ամուր են, և դրանք հնարավորություն են ընձեռնում զարգացնելու մեր համագործակցությունը բոլոր ուղղություններով։
«Հայաստանը մեր լավագույն 10 տնտեսական գործընկերներից է, սա շատ կարևոր է մեզ համար։ Կան հնարավորություններ, տնտեսական կապերն առվելի զարգացնելու համար։ Մենք տեսնում ենք շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում, մենք տեսնում ենք, որ վազմաթիվ հայեր են այցելում Վրաստան»,-ասաց Մակա Բոճորիշվիլին։
Վրացի քաղաքական գործիչն ասաց, Միրզոյանի հետ այսօր քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտի, տուրիզմի, տնտեսական ոլորտներում առկա կապերը, հարաբերությունները խորացնելու հետ կապված։
Մակա Բոճորիշվիլին ասաց, այս հարցերը կքննարկվեն այսօր Երևանում կայանալիք միջկառավարական նիստի ընթացքում, որը կնախագահեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները։
«Խոսել ենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության մասին։ Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի, և պատրաստակամ ենք անելու այն ամենը՝ հասնելու այդ նպատակին»,-ասաց նա։
Վրացի քաղաքական գործիչն ասաց՝ «պետք է հիշատակել այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից»։
«Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ, և պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք առաջ են գալիս այդ իրավիճակով պայմանավորված՝ հումանիտար, տնտեսական խնդիրներ ու սոցիալական ծանր պայմաններ։ Սա շարունակում է մնալ ծանր խնդիր Վրաստանի համար»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Վրաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, այդպես կլինի նաև ապագայում թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք նվիրավածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի սահմանի սահմանազատման գործընթացին. Միրզոյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Մակա Բոճորիշվիլի առանձնազրույցը
- Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարարը