
Խոշոր վթար Վանաձորում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 30-ին, ժամը 23:25-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2002 թ․) ճանապարհի երևեկելի հատվածում շրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։