
Ինչպիսի հիստերիկ վիճակում են գտնվում, որ ոստիկանություն են բերում՝ ընդդիմադիր խոսքը լռեցնելու համար. Սուքիասյան
«Տեսք, թե ինչ խճղուկ, ողորմելի վիճակում է գտնվում քաղաքային իշխանությունը, ինչքան է իրենց նյարդերը տեղի տալիս մեր, ձեր բոլորի նախաձեռնած բոյկոտն ինչպիսի հսկայական ճնշում է գեներացրել»,- լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու նիստում լարված իրավիճակից հետո։
Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ նիստում քննարկվում է Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի, փաթեթների հարցը։ Իրավիճակը լարվել է, ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին կարմիր բերետավորները քաշքշելով դուրս են հանել նիստերից դահլիճից։
«Ինչպիսի հիստերիկ, անօգնական վիճակում են իրենք գտնվում, որ ոստիկանություն են բերում նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան ընդդիմադիր խոսքը լռեցնել»,- ասաց Մ.Սուքիասյանը։
Նա նշեց, որ իրենք չեն վերադառնա նիստերի դահլիճ, նաև կոչ արեց փետրվարի 1-ից շարունակել բոյկոտն ու չվճարել հասարակական տրանսպորտի համար։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր բերետավորներն ավագանու նիստերից դահլիճից քաշքշելով դուրս հանեցին ընդդիմադիրներին
- Տիգրան Ավինյանն ասում է՝ իաաա, «իա» բառին ոչ մի կոռեկտ պատասխան չկա. Ինչից լարվեց իրավիճակն ավագանու նիստում
- Քաղաքացուն թալանելն ամեն կերպ և ամեն րոպե ձեր համար դարձել է գործելաոճ. Ավագանու անդամը՝ ուղեվարձերի թանկացման մասին
- Ավագանու նիստում իրավիճակը լարվեց, սկսվեց քաշքշոց
- Տիգրան Ավինյանը մոռացել էր գրանցվել ՔՊ-ի հրավիրված ավագանու արտահերթ նիստին, որը մեկնարկեց 33 անդամով