
Հայաստանի պետականության հարատևության միակ տարբերակը՝ ըստ Փաշինյանի
«Նախ մենք ինչ ձեռք ենք բերում, ձեռք ենք բերում հիմնականում նոր։ Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ որ մենք առնվազն որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել։ Ես խոսել եմ դրա մասին»,- ընթացող ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ պետական մակարդակով երբեք չի ասվել «գնանք Արարատը հետ բերենք, ինչպե՞ս եք ասում՝ «որ ասում ենք Արարատը մերն է, դրա համար մեզ ժանգոտած հին զենքեր են վաճառում»։
Նա նշել է. «Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք, եթե եղել է, շատ քիչ դեպքերում։ Խնդիրն աշխարհն ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու մեր սովորության մեջ է:
Ընդ որում, շատ բաներ կան աշխարհում, որ չեն փոխվում: Իմ մեջ էլ կա խնդիր, ձեր մեջ էլ կա խնդիր, որովհետև մենք նույն հասարակության մեջ ապրող մարդիկ ենք: Մենք ունեցել ենք կոնսենսունսներ:
Հայաստանյան կոնսենսուսն առնվազն որոշակիորեն պատմական Հայաստանի տրամաբանության մեջ է եղել, հակասությունը պատմական Հայաստանի ընկալման մեջ է եղել, բայց իրական Հայաստանի մեր մտածողության մեջ որպես բազիս, որպես ալֆա և օմեգա մեր գործողությունների, երբեք չի եղել:
Որպես դրա թիվ մեկ, երկու, երեք պատասխանատվություն կրող անձ՝ ասել եմ՝ ինչ պետք է անենք այդ խնդրի հետ և հանգել եմ այն եզրակացության, որ մենք պետք է պատմական Հայաստանի և իրական Հայաստանի ընտրանքի մեջ պետք է որդեգրենք իրական Հայաստանը որպես Հայաստանի Հանրապետության պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ։ Դա է Հայաստանի պետականության հարատևությունը ապահովելու միակ տարբերակը, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Դա է միակ տարբերակը»։
Մանրամասն՝ տեսանյութում։