
«Հանրային ձայն»-ից Վահան Ավագյանն ապահովեց քվորում, իշխանությունների հետ գործարքի է գնացել. Արշակ Սարգսյան
«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանն ապահովեց քվորում»,- տրանսպորտի սակագնի քննարկման համար հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստից առաջ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
«Նա փորձում էր մանիպուլացնել, թե 300 դրամը 150-ով էժանացանում եմ, բայց եթե 100 դրամից ցանկացած գին բարձրանում է, դա թանակցում է, հետևաբար պետք է միանար բոյկոտին ու ճնշումների արդյունքում ստիպեինք քաղաքային իշխանությանը 100 դրամը պահպանվեր։ Այս պահին ինքն իշխանությունների հետ գործարքի է գնացել»,- լրագրողներին ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճնշման արդյունքում հայտարարեց 150 դրամի մասին. «Վստահեցնում եմ՝ ճնշման արդյունքում է եղել դա։ Մեկ օր առաջ Տիգրան Ավինյանը հայտարարում էր՝ հնարավոր չէ, հետո ասաց՝ ժողովրդի կարծիքը ես լսում եմ։ Հետևաբար, եթե լսել է ժողովրիդ կարծիքը, ուրեմն ճնշման է գնացել, տեսել է, որ ժողովրդի 95 տոկոսը դեմ է արտահայտվել, այդ պատճառով էլ գնացել է այդ ճնշմանը։ Ժողովուրդը ճնշումը պետք է մեծանի, կոչ եմ անում՝ փետրվարի 1-ից բոյկետել, չվճարել այնքան ժամանակ, մինչև 100 դրամ լինի»։
Դիտարկանը՝ հսկիչներ են լինելու, քաղաքացիները խնդիրներ չե՞ն ունենա, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Քաղաքացիները չեն կարող խնդիրներ ունենալ, մենք լինելու ենք քաղաքացիների կողքին, փողոցում։ Ըստ Երևանի քաղաքապետարանի խսնակի, լինելու են տերմինալների կողքին քաղաքացիներին օգնելու նպատակով, այլ գործառույթ իրականացնելու իրավունք չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ են անելու հսկիչները. Պարզաբանում են քաղաքապետարանից
- «Հրապարակ». ՔՊ-ն որոշվել է տրանսպորտի թանկացման գումարը ավելի հնարամիտ ձևերով քերել ժողովրդից
- 101 հայտնի մտավորականներ դեմ են տրանսպորտի թանկացումներին
- Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն.Արմեն Գալջյան
- Բոյկոտեք, չվճարեք տրանսպորտի որևէ սակագին, Ավինյանն ու տեղակալները մոլորեցնում են բնակչությանը. «Հայաքվե»
- Տրանսպորտի սակագնի հետ կապված ինչ փոփոխություններ են քննարկվելու ավագանու արտահերթ նիստում
- «Տիգրան Համբալիչը» 2024 թ.-ին հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը կկազմի միջինում 144 դրամ, 2025 թ.-ի հունվարին ասում է կկազմի 150 դրամ. Ղազարյան
- Կոչ ենք անում բոյկոտել թանկացումները, տրանսպորտի գինը չպետք է լինի ոչ ավելի, քան 100 դրամը․ Թևանյան
- 150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին
- Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
- Գրիգոր Երիցյան. Ռեժիմը խուճապի մեջ է: Տրանսպորտը չի՛ թանկանալու