
Ուրախություններդ ձեր խարանն է
28-ին Եռալուր նիկոլներ էին «այցելել»։ Փաշինյանը հետո իր ու Պապիկյանի լուսանկարը հրապարակեց՝ ուրախ ու հրճված դեմքերով։ Ոչ մի անհաջող կադր, իր ընտրությունն էր, թե ինչու հենց այդ նկարը հանրայնացնել։
Ինչու՞։
Որովհետև կարո՞ղ են իրենց թույլ տալ լինել այդքան լկտի։ Որովհետև ուզում են ավելի՞ ցավեցնել իրեն մեղադրողներին։ Որովհետև կարող են, ի հեճուկս սրբազան զոհերի ծնողների, գնալ Եռաբլուր ու դրանով իրենց հաղթա՞ծ զգալ։ Որովհետև ապրում են, իբրև ոչինչ սարսափելի չի եղել ու իրենք չեն դա արե՞լ։ Որովհետև մի անգամ սահմանն անցնելուց հետո էլ երբեք թիկունքները չեն շրջել ետ՝ առաջ դեպի մարդը։ Որովհետև իրենց իշխանության ուժը հաճույք է, իսկ մարդկանց կյանքերի ու ճակատագրերի հետ խաղալը իրենց մոգության զգացում է նվիրում։ Որովհետև արդեն չեն էլ տարբերում ինչ է նորմալը՝ մարդկայինը, ինչ է դա խաղալը։
Ես սկզբում վատ եղա, որքան ժամանակ այդ նկարը մտքիցս դուրս չէր գալիս։ Իսկ հիմա՝ ոչ։ Ձեզ չմարդ լինելով ինձ, մեզ չեք հաղթի։ Ես մեղավոր չեմ, որ դուք, նիկոլներ, հասուն մարդ, այդպիսի ընտրություն եք անում։ Որ երկրի կործանումը ոչ միայն ձեր նպատակն է ու ընթացքը, այլև ուրախությունը։ Ես, մենք մեղավոր չենք, որ դուք այդպիսին եք։ Մի անգամ ծնվել եք ու ընտրել եք սրիկայի կյանքը, դուք, ինքներդ։
Ու ձեր այդ ուրախությունը ձեր խարանն է։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտ. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դրանք համահունչ են թուրքական ժխտողական նարատիվներին
- Ժամը 5-ից եկել եմ, որ որդուս շիրիմը պաշտպանեմ դավաճան գերագույն համբալից. Զոհվածի ծնողը՝ Եռաբլուրում
- Մոռանալ Նիկոլին
- Նիկոլի ցուցակը
- Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան