
Ուկրաինան ռազմական հակամարության հետևանքով հետ է շպրտվել 100 տարով, իսկ Ռուսաստանն ուժեղացել է. ԱՄՆ պետքարտուղար
Ուկրաինան ռազմական հակամարության հետևանքով հետ է շպրտվել 100 տարով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Մեգին Քելլին տված հարցազրույցում։
«Ուկրաինան 100 տարով հետ է շպրտվել։ Երկրի էներգահամակարգը ոչնչացված է։ Եվ քանի-քանի ուկրաինացիներ են լքել Ուկրաինան ու ապրում են այլ երկրներում։ Հնարավոր է, նրանք էլ երբեք չվերադռանան»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա կրկնել է հակամարտությունը դադարեցնելու իր կոչն ու նշել, որ կողմերից յուրաքանչյուրը հանուն պատերազմի դադարեցման բանակցությունների ընթացքում պետք է ինչ-որ բան զիջի։
Ամերիկացի պաշտոնյան այն համոզմանն է, որ նախորդ չորս տարիներին՝ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք ԱՄՆ ոչ բարեկամ շատ երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը միայն ուժեղացել են, հիմա նրանք ունեն տարածքներ, որոնք չունեին, երբ Թրամփը հեռացավ պաշտոնից։ Նա նաև կարծում է, որ Բայդենի վարչակազմը կեղծ հույսեր է տվել Ուկրաինան իր նախապատերազմական սահմաններին վերադարձնելու հետ կապված։
«Գոյություն ունի մի սուտ։ Մեզ ներշնչել են, որ Ուկրաիանան կարող է ոչ միայն հաղթել Ռուսաստանին, այլև ոչնչացնել՝ ամբողջությամբ հետ շպրտելով 2012 կամ 2014 թվականների սահմաններից՝ մինչև Ղրիմ ու այլ տարածքներ։ Սակայն իրականությունն այսպիսին է. արդեն մեկուկես տարի Ուկրաինան ֆինանսավորում է խնդրում փակուղային, ձգձգվող հակամարտությունը պահպանելու համար։ Նախագահի դիրքորոշումն այն է, որ սա ձգձգվող հակամարտություն է, ու դրան պետք է վերջ դնել։ Եվ այն պետք է ավարտվի բանակցությունների ճանապարհով։ Բանակցությունների բոլոր կողմերը ստիպված կլինեն ինչ-որ բանից հրաժարվել»,- ասել է պետքարտուղարը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, կողմերից յուրաքանչյուրն ունի հակամարտությանը վերջ դնելու խթան։
«Այն չի ավարտվելու կողմերից մեկի առավելապաշտական նպատակին հասնելով»,-ասել է նա՝ հասկացնելով, որ Ուկրաինայում պատերազմն ուժեղացրել է Ռուսաստանին։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


