
Տիգրան Ավինյանն ասում է՝ իաաա, «իա» բառին ոչ մի կոռեկտ պատասխան չկա. Ինչից լարվեց իրավիճակն ավագանու նիստում
«Քաշքշոցը սկսվեց նրանից, որ խոսում էին, ասացին՝ թվերը չեն համապատասխանում, ստում եք, այնտեղից Տիգրան Ավինյանն ասում է՝ իաաա։ Իմ պատկերացմամբ, «իա» բառին ոչ մի կոռեկտ պատասխան չկա, ինչ էլ ասես, ոչ կոռեկտ է ստացվելու»,- լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչից լարվեց իրավիճակն ավագանու արտահերթ նիստի ընթացքում։
Ըստ նրա, այս դեպքում ավելի լավ է բորբոքվել, սկսել գոռգոռալ կոռեկտ բառերով. «Ես դեմ եմ ցանկացած տեսակի վիրավորանքի, հայհոյանքի, տոնի բարձրացման։ Քաղաքական խոսույթում պետք է նման բան չլինի»։
Հարցին՝ Տիգրան Ավինյանն իրեն նիստից հեռացնելու որոշում է կայացրել, շարունակելո՞ւ է մնալ, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Ամեն ինչին չափ ու սահման կա։ Երբ որ ընդդիմությունն է խոսում, կարելի է ընդդիմությանը որակավորել, ասել հանգստացեք, մի ոգևորվեք, իա։
Ես իրեն ասացի՝ դուք այդքան չկաք, որ մեզ հետ այդպես խոսք։ Այդ արտահայտությունից վիրավորեց ու ուզում է ինձ հեռացնել նիստերից։ Բայց թող պատճառահետևանքային կապ ստեղծի ու տեսնի, թե ինչու Սամվել Հակոբյանը կանգնեց, սկսեց գոռգոռալ։
Մենք այսօր բովանդակային հարցեր ունենք քննարկելու տրանսպորտի թանկացման վերաբերյալ։ Մենք չենք եկել այստեղ գոռգոռալ, բայց չենք էլ եկել սուսուփուս նայենք, թե ինչպես են մեզ վրա մունաթ գալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացուն թալանելն ամեն կերպ և ամեն րոպե ձեր համար դարձել է գործելաոճ. Ավագանու անդամը՝ ուղեվարձերի թանկացման մասին
- Տիգրան Ավինյանը մոռացել էր գրանցվել ՔՊ-ի հրավիրված ավագանու արտահերթ նիստին, որը մեկնարկեց 33 անդամով
- «Ազգային առաջընթաց»-ը չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին
- Տրանսպորտի սակագնի հետ կապված ինչ փոփոխություններ են քննարկվելու ավագանու արտահերթ նիստում