
Խոշոր ավտովթար «Mercedes G»-ի և «Opel»-ի մասնակցությամբ, կան վիրավորներ
Հունվարի 31-ին, Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վերջերս ստեղծված Հանրապետական շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի մի հատվածի մեջտեղի գոտում, ինչն էլ առաջացրել է խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ: Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Այդ մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հանձնարարականով՝ ժամանել են քասղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որպեսզի երբ քննիչն ավարտի դեպքի վայրի զննությունը, մաքրեն ճանապարհն ու փոխեն երկաթե էլեկտրասյունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր վթար Վանաձորում
- Խոշոր վթար Սյունիքի Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին
- Խոշոր ավտովթար «BYD»-ն ու «Mercedes»-ի միջև, կան վիրավորներ