
Եվրոպայում և ԱՄՆ-ում Հայաստանի ապրանքներին ոչ ոք չի սպասում. Մարիա Զախարովա
Հունվարի 31-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հնարավոր հետևանքներից։
«Կան կոնկրետ թվեր և փաստեր։ Տնտեսություն կա, որովհետև ԵԱՏՄ-ն առաջին հերթին տնտեսական օգուտների մասին է»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով, դատելով հայկական կողմի պաշտոնական վիճակագրությունից՝ 2015 թվականից ի վեր Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։
«2023 թվականին այն հասել է 3,4 միլիարդ դոլարի, և դրանք ոչ թե «տիրոջ ուսից» հումանիտար օգնություն է նվիրատվություն, այլ ազնվորեն վաստակած գումարներ են, որոնք Հայաստանում արտադրողները ստանում են իրենց մատակարարած ապրանքների դիմաց։ Սա չափազանց կարևոր է։ Այն միայն եկամուտ չէ, այլև զարգացման խթան է», - ընդգծել է Զախարովանը և հավելել. «Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին մոտեցել է 12 միլիարդ դոլարին»։
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կուրսին, նա կոչ արեց հարցը դիտարկել «առանց քաղաքականացման» և «սևի ու սպիտակի» բաժանման։
«Եթե այս սցենարն իրագործվի, ապա տասնամյակների ընթացքում ստեղծված արտադրական շղթաների ցավալի խզում կլինի։ Ինչի՞ մասին ենք խոսում։ ԵԱՏՄ անդամ երկրների մեծ շուկան կկորչի։ Սրանք միայն խոսքեր չեն, սա արտոնությունների միջոցով առևտուր անելու հնարավորություն է և նման հնարավորության բացակայությունը»,-ասաց Զախարովան և կանխատեսեց հայկական ապրանքների արտահանման կրճատում մոտավորապես 80 %-ով։
Նրա խոսքով, նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ Երևանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ փոխարինել այլընտրանքային աղբյուրներով։
«Հայկական արտադրանքը կկանգնի ավելի բարձր մաքսատուրքերի առաջ... Այս ամենը կբերի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Օրինակ, ես կարծում եմ, որ սա է գլխավորը, քանի որ դա ուղղակի հարված կլինի այսօր ոչ թե շահույթին ու եկամուտներին, այլ զարգացմանը», ասել է Զախարովան՝ նշելով. «Եթե մենք խոսում ենք արտադրության մասշտաբի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է հանգեցնել տոտալ աղքատացման։
Հայաստանի որոշ փորձագետներ պնդում են, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարել ամեն ինչի համար։ Լսեք, ինձ մի օրինակ բերեք, երբ նրանք ամեն ինչի համար վճարել են։ Բայց իրենք գիտեն ու կարող են ամեն ինչ վերցնել, մենք սա գիտենք, այս օրինակները տեսնում ենք»։
«Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, Եվրոպայում, նույնիսկ ԱՄՆ-ում ոչ ոք նրա ապրանքին չի սպասում։ Եթե սպասեին, արդեն վերցրած կլինեին, եկեք համաձայնեք։ Ինչումն է խնդիրը։ Ինչո՞ւ չեն վերցնում, եթե այդքան ուզում են օգնել, և ապրանքներն այնքան անփոխարինելի են։ Մինչև հիմա կվերցնեին»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Սրանով ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտվեց. Մարիա Զախարովա
- Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա