
«Մեկ ուղևորություն» տոմսը կարող եք օգտագործել ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում. Քաղաքապետարան
Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025թ. ընթացքում:
««Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսն, ի դեպ, կարող եք օգտագործել ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում` 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ:
2025թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված տոմսերը, բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ»,-հայտնում են քաղաքապետարանից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ
- Քաղաքապետն իրավունք ունի կարգազանց ավագանու անդամների նկատմամբ կիրառել միջոցներ. Ավինյան
- Ի՞նչ է կատավում ավագանու նիստում. Ֆոտոշարք
- Կարմիր բերետավորներն ավագանու նիստերից դահլիճից քաշքշելով դուրս հանեցին ընդդիմադիրներին