
Մեսրոպ Առաքելյան. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ տեղեկություններ է տալիս հանրությանը
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ապատեղեկատվություն է տարածում։
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ տեղեկություններ է տալիս հանրությանը՝ ասելով, որ հայտարարագրման դեպքում կարող եք հետ ստանալ օրինակ ատամնաբուժական ծառայության վճարած գումարը, կամ երեխայի ֆուտբոլի, բասկետբոլի, պարի, նկարչության վճարը։
Կառավարության 29.06.23թ. 1067-Ն որոշման համաձայն բժշկական հաստատություններում կատարված ծախսերը, ինչպես նաև սպորտային և արվեստի դպրոցների վճարները ԵՆԹԱԿԱՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ»,- գրել է Մ. Առաքելյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ընթացող ասուլիսում անդրադարձել է համընդհանուր հայտարարագրմանը. «Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է ետ ստանալ տարեկան 100 հազար դրամ։ Այն ծախսերը, որոնք քաղաքացին արել է՝ երեխային մանկապարտեզ է տարել, որոշակի ատամնաբուժական ծառայություններից է օգտվել, երեխան գնացել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի ու վճարել է դրա համար, երեխան գնացել է պարի, նկարչության ու ինքը վճարել է դրա համար, երեխայի համար վճարել է քոլեջի, բուհի ուսման վարձ, գնացել է լեզվի կուրսերի, այդ բոլոր ծախսերի համար ինքը ստացել է հաշիվ ապրանքագիր, որը հայտարարգրում արտահայտված է, այդ հայտարարագիրը ներկայացնելուց որոշակի ժամանակ անց էլեկտրոնային դիմում է լրացնում ու այս ամբողջ ծախսերից մինչև 100 հազար դրամ հետ է ստանում իր հաշվին մի քանի օրվա ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչպես է լինելու հայտարարագրումից եկամուտի վերադարձ, եթե բյուջեն ունի 604 մլրդ դրամի դեֆիցիտ
- Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
- Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
- Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
- Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան