
Տիգրան Ավինյանը մոռացել էր գրանցվել ՔՊ-ի հրավիրված ավագանու արտահերթ նիստին, որը մեկնարկեց 33 անդամով
«Գրանցվել եք, բայց տեսնում եմ, որ ավելին են ներկա, քան գրանցվածները... Հա, ե՞ս չեմ սեղմել կոճակը»,-Երևանի ավագանու արտահերթ նիստը բացելու համար գրանցման քվեարկության արդյունքը ներկայացնելու ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ չզսպելով ծիծաղը։
Նիստը սկսվեց ՔՊ-ի, «Հանրապետություն» խմբակցությունների և «Հանրային ձայնի» Վահագն Ավագյանի գրանցմամբ՝ 33 հոգով։
Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց. «Փոփոխությամբ 2025 թվականի փետրվարի մեկից ունենալու ենք մեկ ուղևորության համար ուղետոմս 150 դրամ արժեքով, որը պահպանվելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում»։
Գրիգորյանը նաև նշեց, որ մյուս փոփոխությամբ հունվարի 1-ից փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող հիմնական և զեղչված տոմսերը ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ։