
Քաղաքապետն իրավունք ունի կարգազանց ավագանու անդամների նկատմամբ կիրառել միջոցներ. Ավինյան
«Քաղաքապետն ու նիստը վարողն իրավունք ունի կարգազանց ավագանու անդամների նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ, օրինակ, դահլիճից հեռացում»,- ավագանու արտահերթ նիստում ընդմիջումից հետո հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ այսօր նիստերի դահլիճում ականատես եղան բազմաթիվ վիրավորական արտահայտությունների։
«Կարծում եմ՝ հաշիվ տալը, թե որտեղ ենք գտնվում և ինչ ենք իրականացնում, շատ կարևոր է: Եթե կարիք լինի, այս միջոցները շարունակաբար կիրառելու, անպայման կիրառելու ենք»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ նիստում քննարկվում է Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի, փաթեթների հարցը։ Իրավիճակը լարվել էր, ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին կարմիր բերետավորները քաշքշելով դուրս են հանել նիստերից դահլիճից։