
Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից․ Փույա Հոսեյինի
«Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսեյինին անդրադարձել է Հանապետության հրապարակում իրանցիների մասնակցությամբ դեպքին` գրելով․
«Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է։
️Դու վերցնում ես այս գումարը և տալիս մի քանի իրանական ազեռիներ, որպեսզի նրանք գնան Երևանի կենտրոն, հարբեն, պարեն և «Ղարաբաղ» երգը թուրքերեն երգեն այնպես, որ գրավեն ուշադրություն, մարդիկ նկարեն նրանց և տարածեն սոցիալական ցանցերում։ Արդյունքում վիրավորվում են հայ ժողովրդի զգացմունքները, և երբ պարզվի, որ նրանք Իրանի քաղաքացիներ են և եկել են Իրանից, հակաիրանական տրամադրությունները հայ հասարակությունում ուժեղանան։
(Հավանական սցենար)
Ես խստորեն դատապարտում եմ ցանկացած փորձ և դավադրություն, որը վնաս է հասցնում երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Իրանի և Հայաստանի, և երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններին։ Ես կոչ եմ անում Իրանի և Հայաստանի անվտանգության մարմիններին համատեղ գործակցել և լուրջ քայլեր ձեռնարկել նման դավադրությունների դեմ։
Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից։
Բոլորի պարտքն է՝ չտրվել Բաքվի ռեժիմի մանիպուլյացիաներին։
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Իրանն,
Կեցցե Արցախի հերոս ժողովուրդը,
Կեցցեն մեր երկու եղբայրական ժողովուրդները»։