
Ավագանու նիստում իրավիճակը լարվեց, սկսվեց քաշքշոց
Երևանի ավագանու արտահերթ նիստում լարված իրավիճակ է, ավագանու անդամների միջև քաշքշոց սկսվեց։
Հիշեցնենք, որ նիստում քննարկվում է Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի ու փաթեթների հարցը։
«Մեկ տարի դուք ասում եք 300 դրամ»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ընդդիմադիր խմբակցություններին։
Ավագանու անդամները տեղից սկսեցին արձագանքել։
«Դուք մեկ տարի ասել եք 300 դրամ, ժողովուրդը շատ լավ տեսել է։ Իաաա... Լավ-լավ, այսքան մի ոգևորվեք։ Այսքան մի ոգևորվեք, ժողովուրդ ջան։ Մեմկ տարի խոսել եք։ Հանգստացեք։ Հանգստացեք»,- ասաց Ավինյանը։
Հենց այդ պահին էլ ավագանու ՔՊ խմբակցության անդամների ու ընդդիմադիրների միջև սկսվեց վիճաբանություն, քաշքշոց։
«Հլը մի րոպե, է, ժողովուրդ ջան, հանգստացաք հլը մի հատ։ Ոստիկանություն հրավիրեք ներս։ Խուլիգանությունն այս դահլիճում չի ընդունվելու։ Ձեր քուչի մակարդակի բազարներն այս դահլիճից դուրս կտանեք»,- ասաց Ավինյանը։
Սակայն նրան չի հաջողվում հանգստացնել ավագանու անդամներին։ Մանավանդ որ նման տոնն ու բառերը դրա համար չեն նախատեսված։
«Պարոն Հակոբյանին ես դուրս եմ հրավիրում նիստերից դահլիճից, այսօր այլևս չի կարող մասնակցել նիստերին։ Խնդրում եմ, ոստիկանությունը պարոն Հակոբյանին դուրս հրավիրի, հենց այս վայրկյանին։ Պարոն Հակոբյանը, չափերն անցել է»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Ավինյանը։
Ոստիկանությունը փորձում է ավագանու անդամ Սամվել Հակոբյանին դուրս հրավիրել, սակայն նա հրաժարվում է դուրս գալ։ Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում։
«Ես երբևէ մարդկանց չեմ վիրավորում, արա չեմ ասում իմ քաղաքական գործունեության ըթնացքում»,- լրագրողներին ասաց Ս. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյանն ապահովեց քվորում, իշխանությունների հետ գործարքի է գնացել. Արշակ Սարգսյան
- Տիգրան Ավինյանը մոռացել էր գրանցվել ՔՊ-ի հրավիրված ավագանու արտահերթ նիստին, որը մեկնարկեց 33 անդամով
- «Ազգային առաջընթաց»-ը չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին
- Տրանսպորտի սակագնի հետ կապված ինչ փոփոխություններ են քննարկվելու ավագանու արտահերթ նիստում
- Հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով. ՔՊ խմբակցության ղեկավար