
Արման Թաթոյան. 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով
ՀՀ նախկին մԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով արցախցի Ղարիբ Բաբայանի ձերբակալությանն ու ՔԿ տարածած հաղորդագրությանը, գրում է.
«Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:
Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է»։
Փաստաբան Արման Վարդևանյանն էլ նշել է.
«Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողությունների (քննադատության) հետ: Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է: Ակնհայտ է, որ չկա կալանքի պայմանը, ուստի այն միայն պետք է մերժվի:
Խոսքի ազատության ժողովրդական չափանիշը հետևյալն է. իրավաչափ է ոչ միայն անվտանգ և չեզոք արտահայտությունները, այլ նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Սրա մասին արձանագրվել է Եվրոպական դատարանի կողմից դեռևս 30 տարի առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է. Փաստաբան
- Մենք հասել ենք նրան, որ հայ մարդը ԱԱԾ և ոստիկանության ուշադրությունը հայի արժանապատվությունը վիրավորող արարքի վրա հրավիրելու համար կարող է ձերբակալվել. Ավետիք Չալաբյան
- Արցախցի գիտնականին ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է. Հինգ իրավապաշտպաններ
- Պատրաստ եմ անվճար ստանձնել Ղարիբ Բաբայանի շահերը. Փաստաբան