
Ինչի՞ չեն գալիս պատասխանեն մեր հարցերին. ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են աշխատավարձերի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման պահանջներով հայտարարած գործադուլը։
Լրագրողի այն հարցին, թե կոմբինատի տարածած հայտարարությունն արդյոք աշխատակիցներին վախեցնելու համա՞ր էր, ակցիայի մասնակիցներից մեկն արձագանքեց. «Ինչի՞ պիտի վախենամ, 14 տարի ադրբեջանցու դեմ եմ կռվել»։
Ակցիայի մասնակիցներին այս ընթացքում կոմբինատի ղեկավարությունից չեն մոտեցել, պահանջները չեն լսել։
«Դե թող մեկը մոտենա, լսի մեզ, ինչի՞ չեն գալիս։ Թող գան մեզ տեսնեն էլի։ Ինչի՞ չեն գալիս, թող մեկը գա։ Ինչի՞ մեզ պիտի աշխատանքից ազատեն, խմա՞ծ ենք, թե՞ գողություն ենք արել»,-ասաց աշխատակիցը։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց՝ կոմբինատից հայտնել են, որ աշխատավարձերը կբարձրացնեն մինչև 20 տոկոսով, մինչդեռ գործադուլ հայտարարած աշխատակիցներին դա չի բավարարում։
«Ասել են՝ 20 տոկոս բարձրացում, դրանից ավելի չի լինելու, անձամբ ես համաձայն չեմ։ Ժողովուրդ, ի՞նչ կարծիքի եք, կարողանո՞ւմ եք վարկերը վճարել, ձեր ընտանիքներին պահել»,-հայտարարեց տղամարդն ու շրջվեց բողոքի ակցիայի մյուս մասնակիցների կողմը։
«Ոչ մեկ համաձայն չի»,-արձագանքեցին գործադուլի դուրս եկածները։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլ անող աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի
- 99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում. ԶՊՄԿ աշխատակիցներ
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. Hetq
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ն անցել է պետությանը, բայց շահաբաժիններից եկամուտը նվազում է 2021թ.-ի մակարդակ. Արթուր Խաչատրյան