
8 մլն դրամ ինքնաթիռին գումար տվող քաղաքապետին դժվար է հասկանալ 36 հազար դրամ ստացողի հալը. Ավետիսյան
«8 միլիոն դրամ ինքնաթիռին գումար տվող քաղաքապետին դժվար է հասկանալ 36 հազար դրամ ստացողի հալը»,- լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ով միացել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման բոյկոտին։
Նա նշեց, որ դժվար իշխանությունները հասկանան, որ 36 հազար դրամ թոշակ ստացողի համար ամսական լրացուցիչ թեկուզ 5000 դրամ ավելի վճարելը կենսական խնդիր է։
«Հետևողական ենք լինելու, եթե հանրությունը ոտքի կանգնի ու իր խոսքն ասի, նահաջելու են։ Վախկոտների իշխանություն է, քայլ են անում, տեսնում են հանրությունը ընդվզում է, հետքայլ են անում ոչ թե խնդիրը լուծելու համար, այլ թաքնվում են՝ հարմար առիթի կրկին հարձակվելու հանրության վրի, որի ուսերով եկան իշխանության և խաբեցին»,- ասաց Թ.Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
- «Մեկ ուղևորություն» տոմսը կարող եք օգտագործել ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում. Քաղաքապետարան
- Քաղաքացուն թալանելն ամեն կերպ և ամեն րոպե ձեր համար դարձել է գործելաոճ. Ավագանու անդամը՝ ուղեվարձերի թանկացման մասին