
«Ժողովուրդ». Տրանսպորտի գնի թանկացման այսօրվա բոյկոտին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր՝ վաղ առավոտից, Երևանի փողոցներում, հանրային վայրերում անհնազանդության ակցիաներ են անելու՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման:
Թեև քաղաքային իշխանությունը վերջերս հետքայլ արեց՝ թանկարժեք փաթեթներին ավելացնելով «մեկ ուղևորությունը 150 դրամ» տարբերակը, բայց ընդդիմությունը դեմ է սրան և պնդում է՝ մեկ ուղևորությունը 100 դրամից թանկ չի կարող լինել, և չեն վճարի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ վաղ առավոտից, Անդրանիկ Թևանյանը և ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, ինչպես նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և իր թիմակիցները մտադիր են անհնազանդության ակցիաներ իրականացնել փողոցներում, հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ բոյկոտի կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պահանջելով պահպանել մեկ ուղևորության արժեքը 100 դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։