
«Հրապարակ». Նշանակում, որ իշխանության տեղը նեղ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ ՔՊ վարչությունը վերջին նիստում տրանսպորտից բացի քննարկել է նաև համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որի վերջնաժամկետ էին սահմանել մայիս ամիսը։ Վարչության անդամների մեծ մասն ասել էր, որ գործընթացը` բացի այն, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է առաջացրել, որ իշխանությունը փորձում է մտնել իրենց գրպանը, այլև այնքան խրթին է, որ անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագետներն են դժվարանում լրացնել հայտարարագիրը, ուստի պետք է պարզեցնել, ապա նոր պարտադրել։
Երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչև նոյեմբեր, սակայն մի խոստովանություն արեց՝ ասելով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել։ Մինչդեռ ՔՊ-ականները վերջին օրերին, քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պարզաբանումներ են տարածում, թե բանկային գաղտնիքը չի կարող բացահայտվել:
ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Բաբկեն Թունյանն է մի քանի պարզաբանում տարածել այդ մասին․ «Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն: Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել, կամ դուք ում եք փոխանցել»:
Փաշինյանը հերքեց այս հավաստիացումները` խոստովանելով, որ հենց դրա համար է գործընթացը մշակվել։ ՔՊ-ականները տարակուսած են` մեկ շաբաթվա ընթացքում 2 հետքայլ՝ տրանսպորտի ուղեվարձի և հայտարարագրի հետ կապված, իրար հակասող հայտարարություններ ու ցայտնոտ: Սա մեկ բան է նշանակում, որ իշխանության տեղը նեղ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ի՞նչ կաշկանդվածություն ունի Աննա Վարդապետյանը, որ խուսափում է օրենքի պահանջը կատարելուց
- «Հրապարակ». Հիմա էլ փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»
- «Հրապարակ». Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին և ստիպել, որ հայտարարություն անի
- «Փաստ». Թուրքիայի համար ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու գործը Փաշինյանն իր թիմի հետ լավ էլ կատարում է
- «Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ստեղծած արտաքին հետախուզության ծառայությունը տարբեր կարծիքներ ունեն
- «Հրապարակ». Ագրարային ռեկտորի պաշտոնակատարը վայելում է ԿԳՄՍ նախարարի և Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու աջակցությունը
- «Փաստ». Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ
- «Ժողովուրդ». Տրանսպորտի գնի թանկացման այսօրվա բոյկոտին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
- «Հրապարակ». Որն է եղել անհետ կորածների ծնողների ամենից մեծ պահանջը