Քաղաքական 12:39 01/02/2025 Աշխարհում

Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien

Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ,  «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Այս ենթադրյալ հանցագործությունների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։

Հոդվածագիրը նշում է, որ հաջողակ գործարարին, որը նաև միջազգային մարդասիրական խոշոր նախագծի՝ «Ավրորայի»  համահիմնադիրն էր, սպասվում էր պայծառ ապագա, սակայն 2020 թվականին ամեն ինչ փոխվում է. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կատաղի հարձակումներ ձեռնարկելով, կրկին բորբոքում է հավերժական հակամարտության կրակը։

«Այս պատերազմը նրա համար կարմիր գիծն էր։ Ամբողջ աշխարհի կողմից հայերին լքված տեսնելը նրա համար անտանելի էր»,-  պատմում  է որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանին  թվում է, թե ինքն առաքելություն ունի իրականացնելու: Ոչ ավել, ոչ պակաս՝ խաղաղություն վերադարձնել տարածաշրջանին: 2022 թվականի սեպտեմբերին նա բնակություն է  հաստատում այնտեղ։ Դավիթը հիշատակում է նրանց վերջին խոսակցությունը՝ Լեռնային Ղարաբաղ հոր տեղափոխվելուց մի քանի շաբաթ առաջ. «Ես դեմ էի նրա որոշմանը։ Վախենում էի, որ նա այնտեղից կենդանի չվերադառնա...»: Հաստատակամ գործարարի ծրագիրը որոշ ժամանակ աշխատեց։ Որոշ կարճ ժամանակ,  մինչև 2023 թվականի փետրվար, նա զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի պետական ​​նախարարի պաշտոնը, հիմնեց հանրային ճաշարաններ՝ տեղացիներին սնունդով ապահովելու համար...

Սակայն սեպտեմբերին տարածաշրջանը կրկին պայթում է։ Ադրբեջանն այնտեղ անցնում է կայծակնային հարձակման, որը ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Արդյունքում՝ 400 զոհ, իսկ այնտեղ բնակվող հայերը՝ 120.000 մարդ, փախչում է Արցախից: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձեռքերին կապանքներ, շրջապատված երկու զինվորներով. նրա ձերբակալության լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհում:

Դրան հաջորդում է գրոտեսկային իրավական պայքարը: Բանտում նա ենթարկվում է խոշտանգումների։ 2024 թվականի ապրիլին՝ երկշաբաթյա հացադուլից հետո, նրա հարազատները զրկվում են նրա հետ կապ հաստատելու որևէ հնարավորությունից։ Նրան պատժելու համար իշխանությունները նրան 23 օր շարունակ պահում են կարգապահական խցում։ «Նա հազիվ կարողանում էր նստել, զրկված էր ջրից ու սնունդից, լույսերը 24 ժամ միացված էին պահում»,- արձանագրում է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ Մարդու իրավունքների մասնագետը մեկնարկած դատական լսումների առաջին օրվանից դատապարտում է «ցուցադրական դատավարությունը»: 25000 էջանոց քրեական գործն ամբողջությամբ գրված է ադրբեջաներեն լեզվով, որին մեղադրյալ Վարդանյանը չի տիրապետում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նրան «ռազմական հանցագործ» են անվանում: Եվս մեկ անմտություն. հիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջև, թեև երբեք զինվորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- արձանագրում է փաստաբանը, որը զուրկ է եղել անմիջական շփումից իր պաշտպանյալի հետ։ «Կարծում եմ, որ նա երկարաժամկետ պատիժ կստանա, գուցե նույնիսկ դատապարտվի ցմահ ազատազրկման»,- նշում է Գենսերը։ Հենց այդպիսի ճակատագիր են Ռուբեն Վարդանյանին խոստանում տեղական լրատվամիջոցները, որոնք ուրախությամբ նրան «ռազմական հանցագործ» են անվանում:

Բեմադրելով այս կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում: «Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ռեժիմն ամենաշատն է վախենում, հենց նրան է հարկավոր տապալել: Իլհամ Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»,-բացատրում է Շիլլերի անվան միջազգային համալսարանի պրոֆեսոր, «Հայաստանի աշխարհաքաղաքականություն» աշխատության հեղինակ Տիգրան Եգավյանը:

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին նամակ է հղել, որտեղ դատապարտել է իր դատավարության պայմանները։ Նա մանրամասնում է, որ ինքը «ոչ զայրույթ, ոչ էլ ատելություն» է զգում՝ միևնույն ժամանակ հայտարարելով. «Համոզված եմ, որ ճշմարտությունը կհաղթի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}