
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլ անող աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը համատեղ հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 700 աշխատակիցների գործադուլի մասին.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:
«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»։
Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում երկու հստակ պահանջով՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում:
Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը:
Հարակից հրապարակումներ`
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. Hetq
- Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 %-ն անցել է պետությանը, բայց շահաբաժիններից եկամուտը նվազում է 2021թ.-ի մակարդակ. Արթուր Խաչատրյան
- Նախարարության 200 հազար դրամ ստացող գլխավոր մասնագետը կարող է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվել.Սուրեն Պարսյան
- «Հրապարակ». Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին
- Վոլնըրթի ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Փաշինյանի Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով. Վոլնըրթը Հայաստանի դեմ արբիտրաժային հայց է ներկայացրել
- Թեհմինե Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 մլն դրամ. Օլեգ Դուլգարյան
- ԶՊՄԿ-ն ու «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը ռուսական «Գեոպրոմայնինգ» խմբի ակտիվներ են համարվում. «Հետք»
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը ավելի քան 50%-ով նվազեցրել է պետական բյուջե իր հարկային մուտքերը
- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում սեփականատեր է փոխվել
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վայրիվերումները խոշոր հարկ վճարողների ցանկում
- Վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ին ու ՀԿ-ին պետք է տրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
- «Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթական բունտն է հասունանում
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
- Գեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին
- Միխայիլ Զուրաբովը դիմել է դատարան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով