
«Հրապարակ». Հիմա էլ փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեև երեկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ այցի ժամանակ նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով փորձել են հանդիպում կազմակերպել Թրամփի և Փաշինյանի միջև: Գործի են դրվել ողջ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նման խնդրանքով դիմել են ԱՄՆ ազդեցիկ հայազգի հանրապետականներին և այլն: Սակայն չի ստացվել: Փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել:
Փաշինյանը փորձել է փաստի առաջ կանգնեցնել ամերիկացիներին և մեկնել Վաշինգտոն, ասելով`արդեն եկել եմ` ընդունեք ինձ: Առիթն էլ է գտնվել` կրոնական համաժողովը և Ազգային աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառումը, բայց սցենարը չի աշխատել: Համայնքում տարակուսած են նրա «աղոթելու» ձգտման հետ կապված, բոլորն էլ գիտեն նրա վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ:
Բայց ինչեր չես անի աթոռը պահելու և դրսից աջակցություն ստանալու համար: Ի դեպ, փետրվարի 3-ին նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ դեսպանատանը, որին մասնակցության հրավերներ են ուղարկվել Վաշինգտոնում և շրջակա տարածքում բնակվող հայերին: Սակայն շատերը հրաժարվում են մասնակցել` բոյկոտելով այն, քանի որ մտավախություն ունեն, որ կրկին ցեղասպանության թեմայով է խոսելու, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»
- «Հրապարակ». Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին և ստիպել, որ հայտարարություն անի
- «Փաստ». Թուրքիայի համար ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու գործը Փաշինյանն իր թիմի հետ լավ էլ կատարում է
- «Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ստեղծած արտաքին հետախուզության ծառայությունը տարբեր կարծիքներ ունեն
- «Հրապարակ». Ագրարային ռեկտորի պաշտոնակատարը վայելում է ԿԳՄՍ նախարարի և Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու աջակցությունը
- «Փաստ». Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ
- «Ժողովուրդ». Տրանսպորտի գնի թանկացման այսօրվա բոյկոտին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
- «Հրապարակ». Որն է եղել անհետ կորածների ծնողների ամենից մեծ պահանջը