
Ոչ թոշակ են ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը. Ակցիա՝ տրանսպորտի թանկացման դեմ
«Ոչ թանկացմանը» գրությամբ թռուցիկներով քաղաքացիները հավաքվել են Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը, մեկ ուղևորության համար, 150 դրամ է։ Շատ քաղաքական, հասարակական ուժեր կոչ են արել բոյկոտել և վճարել 100 դրամ կամ ընդհնարապես չվճարել։
«Ժողովուրդը պետք է միահամուռ վճարի 100 դրամ կամ ընդհանրապես պետք է չվճարենք։
Նստելու ենք ավտոբուսներ ու բաժանելու մեր թռուցիկները։ Քաղաքապետարանի բյուջեում շատ գումար կա, միլիոնավոր գումարներ են աշխատում, թող քիչ լափեն, քիչ ուտեն»,- լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
«Ես թոշակառու եմ, ինչու պետք է գամ այս ժամին ու կանգնեմ այստեղ՝ պայքարելու իմ իրավունքների համար։ Սա անելո՞ւ բան է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«Ոչ թոշակ է ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը»,- ասաց ակցիայի մասնակիցը։