
Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
Այսօրվանից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025թ. ընթացքում:
2025թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված տոմսերը, բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ։
«Ազգային ճակատ»-ը հայտնում է.
«Երևանի քաղաքային իշխանությունները՝ Ավինյանի գլխավորությամբ, փետրվարի 1-ից որոշել են անհիմն բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը՝ այն դարձնելով 150 դրամ։
Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ վաղ առավոտից նախատեսում են բողոքի ակցիաներ իրականացնել այս որոշման դեմ՝ կոչ անելով չվճարել և բոյկոտել ապօրինի թանկացումը։
Քաղաքացիները կարող են բոյկոտել և չվճարել ուղևորափոխադրման համար։
Այդ նպատակով հարկավոր է.
Չվճարել տրանսպորտի համար, չօգտվել «Թել-Սելլ» վալիդատորներից, ուղետոմսերից և քարտային վճարումներից։
Բարձրանալ երթուղային տրանսպորտ և հայտնել, որ իրականացնում եք խաղաղ անհնազանդության ակցիա և դեմ եք ապօրինի թանկացմանը։ Եթե չեք ցանկանում նման հայտարարությունով հանդես գալ, պարզապես կարող եք նշել որ համակարգը չի աշխատում։
Խուսափել կոնֆլիկտից վարորդների և հնարավոր հսկիչների հետ. եթե վարորդը պահանջի վճարել, պահպանեք հանգստություն և մի միջամտեք նրա աշխատանքին, պարզապես հայտնեք, որ իրականացնում եք խաղաղ ակցիա։
Չտրվել սադրանքներին և չվախենալ հնարած տուգանքներից։
Վարորդների կամ հսկիչների ապօրինի գործողությունները արձանագրել տեսախցիկով և ուղարկել
@armnationalfront_bot-ին (https://t.me/armnationalfront_bot)
Իշխանությունների անհիմն որոշումների դեմ բոյկոտը ձեր անխախտելի իրավունք»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպիսի հիստերիկ վիճակում են գտնվում, որ ոստիկանություն են բերում՝ ընդդիմադիր խոսքը լռեցնելու համար. Սուքիասյան
- Քաղաքացուն թալանելն ամեն կերպ և ամեն րոպե ձեր համար դարձել է գործելաոճ. Ավագանու անդամը՝ ուղեվարձերի թանկացման մասին
- Բոյկոտեք, չվճարեք տրանսպորտի որևէ սակագին, Ավինյանն ու տեղակալները մոլորեցնում են բնակչությանը. «Հայաքվե»
- «Տիգրան Համբալիչը» 2024 թ.-ին հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը կկազմի միջինում 144 դրամ, 2025 թ.-ի հունվարին ասում է կկազմի 150 դրամ. Ղազարյան
- 150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին
- Մեր քաղաքական ընդդիմադիրները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ. Տիգրան Ավինյան
- 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
- Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
- «Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել