
Չեմ վճարելու 100 դրամից ավելի, թող իրենք քիչ ուտեն. քաղաքացի
«100 դրամից ավելի չեմ տալու։ Ինչո՞ւ պետք է ավելի վճարեմ։ Թող իրենք քիչ ուտեն։ 100-ից դրամից ավելի թող չվճարեն։ Թոշակս ավելացրե՞լ են, որ ավելի գումար են պահանջում»,- ասաց քաղաքացին, ով դեմ է Երևանում տրանսպորտի թանկացմանը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ թանկացումներն ազդում է աշխատավոր ժողովրդի գրպանի վրա. «100 դրամից ավելի չեմ վճարելու։ Աշխատավարձը չի բարձրանում, բայց ամեն ինչ թանկանում է։ Մեր ստացած աշխատավարձը, թոշակը չի բավարարում։ Մարդ մտնում է խանութ ու չգիտի՝ ուտելիք վերցնի՞, թե՞ մտածի կոմոնալ վճարումների մասին։ Շատ ահավոր է։
Իշխանությունների ուժը միայն քյասիբ ժողովորի վրա է պատում, մի հատ մեծահարուստի գրպանին չկարողացան կպնել»։
«Այս ժողովուրդը մեղք է։ Այդ պայծառ գլուխները կարող է վաղն ավեի բեթար բան մտածեն»,-նշեց մեկ այլ քաղաքի՝ կոչ անելով 100 դրամից ավելի չվճարել։
Այսօրվանից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ առավոտից բողոքի ակցիաներ են իրականացնել այս որոշման դեմ՝ կոչ անելով չվճարել և բոյկոտել ապօրինի թանկացումը, նրանք էլ ժողովրիդ հետ բարձրանում են տրանսպորտ և վճարում 100 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Մարդն ամեն արժեք nւրաgել է, հիմա էլ ասում է՝ գռփեմ. Գառնիկ Դանիելյան
- 8 մլն դրամ ինքնաթիռին գումար տվող քաղաքապետին դժվար է հասկանալ 36 հազար դրամ ստացողի հալը. Ավետիսյան
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Խայտառակություն է, ես չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել տրանսպորտի համար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը
- Ոչ թոշակ են ավելացնում, ոչ աշխատավարձ, ու ամեն րոպե մտնում են քաղաքացիների գրպանը. Ակցիա՝ տրանսպորտի թանկացման դեմ
- Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
- Վաղվանից սկսում ենք անվճար երթևեկել տրանսպորտում․ Դանիելյան